Ազգային ժողովում քվեարկության դրվեց ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանի, Գարեգին Նուշիկյանի, Միքայել Մելքումյանի, Հակոբ Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի և կառավարության կողմից համատեղ ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Նախագծին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ` 1: