«Հրապարակ» թերթը գրում է.
«Տեղյա՞կ եք` Գալուստ Սահակյանի առողջական վիճակն ինչպե՞ս է, հարցրինք առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: «Այո, տեղյակ եմ, այս պահին բավարար է, հետազոտվում է, ամեն բան նորմալ է, խնդիրներ չկան»: Քիչ առաջ, որ Շարմազանովի հետ հավաքվել էիք Հովհաննես Սահակյանի սենյակում, պատահաբար այդ հարցը չէի՞ք քննարկում: «Ոչ, ոչ»: Իսկ ի՞նչ: «Պատգամավորներից մեկի ծննդյան օրվա հրավեր էր»: Ո՞ւմ ծննդյան: «Տաճատ Վարդապետյանի»: Ի դեպ, Գալուստ Սահակյանի առողջական վիճակից գաղտնիք սարքելու գործընթացներից սովետական ավանդույթների հոտ է փչում՝ երբ պոլիտբյուրոյի ղեկավարների մահվան մասին իմանում էինք օրեր անց՝ թաղման օրը կամ «Ամերիկայի ձայնից»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: