Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Ժառագություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ավտորիտար ռեժիմի կնքահայրը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Ավտորիտար ռեժիմի կնքահայրը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, և ոչ թե մենք նրանց միանալու կարիք ունեք, այլ իրենք մեզ»,- մանրամասնեց նա:
Հարցին, թե միացել են ՀԱԿ-ին այս պահանջների հարցով, Փոստանջյանն ուղղեց, թե իրենք արդեն 10 տարի է ԱԺ-ում են ներկայացված և ի տարբերություն ՀԱԿ-ի, որը ավտորիտար ռեժիմի ակունքներում էր կանգնած, իրենք բավական ժողովրդավարական, քաղաքական ուժ են:
Հարցին, թե միանում են ավտորիտար ռեժիմի ակունքներում կանգնած ուժին, Փոստանջյանը պատասխանեց. «Ավտորիտար ռեժիմի մեջ կան խնդիրներ, և խնդիրը կայանում է նրանում, որ տարածությունը փոքրացել է և ավտորիտար ռեժիմից օգտվելու հնարավորություններն են քչացել և ցանկացած գահ մի օր սահմանափակվում է, և դա է պատմությունը ցույց տալիս: Պետք է ապրենք այդ օրերը»: