Մատաղիսի գործով դատապարտված երեք անձանց ՄԻԵԴ-ի որոշմամբ պետությունը պետք է 50000 եվրո վճարի, որպես փոխհատուցում՝ կտտանքների ու անձի անձեռնմխելիությունը ոտնահարելու համար։ Ի՞նչ կապ ունի Զարուհի Փոխստանջյանն այս թեմայի հետ։
Բանն այն է, որ Մատաղիսի գորխը հնչեղություն ստացվա հենց շնորհիվ Փոստանջյանի լաչառության ու անմիջական ներգրավվածության։ Ինչ ուզում եք ասեք, բայց ես առավել քան վստահ եմ, որ գործով դատապարտվածները 100 տոկոսով մեղավոր էին այդ կրկնասպանության մեջ ու միակ պատճառը, որ նրանց արդարացրեցին, դա քննության ու դատավարության ընթացքում իրավապահ մարմինների կողմից թույլատրված խախտումներն էին։

Իրականում, բարդ դիլլեմա է․ մի կողմից ունես մարդասպաններ, որոնք չնչին առիթով սպանել են իրենց ծառայակիցներին ու փորձել են պարտակել հանցանքը, իսկ մյուս կողմից ունես իրավապահ ռեպրեսիվ համակարգ, որն իրավական ոչ բոլոր նորմերը պահպանելով այդուհանդերձ կարողացել էր նրանց մեղքն ապացուցել։ Հիմա ո՞րն է ավելի լավ․ թեկուզ կիսաօրինական եղանակներով բացահայտված մարդասպաններ, ովքեր անազատության մեջ են, թե՞ այդ կիսաօրինականության պատճառով արդարացված մարդասպաններ, որոնք մի բան էլ դեռ փող պետք է ստանան իմ և ձեր հարկերի հաշվին։

Իսկ արանքում ո՞վ է շահում ամենաշատը․ իհարկե Զարուհի Փոստանջյանը, ով լաչառություն անելով կարողացավ արդարության առաջամարտիկի կերպարում ամրապնդվել ու քաղաքական դիվիդենտներ շահել։

Արման Աբրահամյան