Հետո էլ մարդիկ դժգոհում են որ իբր թե Հայաստանում կյանքը վատ է, ժողովուրդը աղքատ է, մտավորականությունը նույնպես և երկրի ողջ հարստությունը մի քանի ընտանիքների ու Սաշիկի ձեռքին է։
Հրես, խնդրեմ, համալսարանի նախկին հասարակ դասախոս է մեր ներկայիս ԿԳ նախարար հարգելի պարոն Լևոն Մկրտչյանը։ Նա մինչ նախարար դառնալը հասարակ դասախոս էր ճիշտ այնպես ինչպես ես էի ու իմ նման հարյուրավորները մի երեսուն տարի առաջ։ Մարդը միլիոնատեր է, հարյուր միլիոնավոր դրամներ ունի անթիվ դոլարներն ու եվրոները չհաշված։ Անտեր Սովետի ժամանակ մենք ամսեկան երկու հարյուր ռուբլի էինք ստանում և սպասում հաջորդ ամսվա աշխատավարձին որ նախորդ ամսվա պարտքերը փակենք։ Իսկ հիմա։ Իսկ հիմա դասախոսներն ու հասարակ նախարարները անգամ միլիոնատերներ են։ Իհարկե կիսանովի։ Բայց դե այդ կեսն էլ է հարյուր միլիոնից ավելի։ Աստված պահապան մեր միլիոնատեր մտավորականությանն ու նրա չարքյաշ նախարարներին։ Ինչպես նաև նրանց գրպանները կիսանովի թեթևցնողին։
Ամեն։
Համլետ Աբրահամյան