Այսօր՝ մարտի 19-ին տեղի ժամանակով 03։50-ին վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը: Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում:

Վթարը ողբերգական է եղել. զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։ Նախնական տեղեկություններով, ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա:

Ինքնաթիռն ընկել է թռիչքուղուց 50-100 հեռավորության վրա, ինչի հետևանքով այն մի քանի մասի է բաժանվել և հրդեհվել։