«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ռուսական «Մեդուզա» կայքն օնլայն խաղ է ստեղծել՝ նվիրված ամերիկյան քաղաքականության մասին պատմող հայտնի «Թղթե տնակ» սերիալի չորրորդ եթերաշրջանին: Այն նման է հասարակ թղթախաղի, ուղղակի նկարներում պատկերված են ոչ թե մեզ հայտնի «վալետը», «կոռոլը» կամ «դաման», այլ աշխարհի տարբեր պետությունների լիդերներն իրենց վարկանիշներով:
Խաղի իմաստն այն է, որ այստեղ տարբեր երկրների նախագահներ, այդ թվում Սերժ Սարգսյանը, մրցում են միմյանց հետ իրենց վարկանիշներով: Քաղաքական գործիչները, որպես կանոն, միշտ չափվում են իրենց վարկանիշներով: Խաղը տևում է երեք «պարտիա», որում հաղթելու համար անհրաժեշտ է տեղյակ լինել, թե ինչպիսի վարկանիշ ունեն երկրների ղեկավարաները:
Օրինակ՝ տարածաշջանում ամենացածր վարկանիշն ունի Սերժ Սարգսյանը՝ մոտ 58%, ամենաբարձրն Իլհամ Ալիևը՝ 84,5%: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի վարկանիշը կազմում է 62,1%:
Ինչպես և սպասելի էր, վարկանիշերի ամենամեծ պաշարն ունեն հետխորհրդային երկրների, մեղմ ասած, ավտորիտար երկրների ղեկավարները. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբայև՝ 97,8%, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդի Մուհամեդով՝ 97,1%, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմով՝ 90,4%, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո՝ 83,5% և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոն՝ 83,9%:
Հատկանշական է, որ հետխորհրդային զորեղ լիդրեների շարքում բավականին «համեստ» դիրքերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ 63,6% վարկանիշով: Ըստ խաղի տրամաբանության, որտեղ թղթախաղի սեղանի մի կողմում համացանցից օգտվողն է, իսկ մյուս կողկում՝ «Թղթե տնակ» սերիալի հերոս Ֆրենսիս Անդերվուդը, Պուտինին «խփում» կամ «հաղթում» են ԵՏՄ երկրների ղեկարարներից միայն Նազարբաևը և Լուկաշենկոն:
Սերժ Սարգսյանին և Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին կարելի է «չախել» Պուտինով: Թղթախաղում Պուտինն անգամ զորեղ է Օբամայից ու Օլանդից, որոնց վարկանիշները հապատասխանաբար կազմում են՝ 51,1% և 51,6%: Այս խաղում Սերժ Սարգսյանով անգամ կարելի է Էրդողանի (վարկանիշը՝ 51,1%) «պորտը տեղը դնել»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։