ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է ԵԱՀԿ գործող նախագաի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը: Նշում ենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակը զինված դիմակայության ամբողջ ընթացքում մշտապես իրականացրել է վստահության ամրապնդմանը և լարվածության միակողմանի թուլացմանն ուղղված քայլեր և պատրաստ է հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը նաև ԵԱՀԿ գործող նախագաի անձնական ներկայացուցչի նշած ժամանակահատվածում:
Միաժամանակ ակնկալվում էր՝ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ գտնել հրադադարը պահպանելու և սադրանքների չգնալու մասին հստակ պատրաստակամության հայտարարություն: