Նախորդ օրը քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանին պատկանող «Լճեր» «օբյեկտում» ԲՀԿ-ն իր վերակազմավորման առիթով «մի կտոր տոնական հաց է կերել», որին մասնակցել են բոլոր ԲՀԿ-ականները, բացի Աբրահամ Մանուկյանից և Միքայել Մելքումյանից: Ըստ ԲՀԿ մեր աղբյուրների` Մանուկյանին նույնպես հրավեր ուղարկվել է, սակայն վերջինս պատճառաբանել է, թե գտնվում Մոսկվայում եւ «տոնական նիստին» չի կարող մասնակցել: Միքայել Մելքումյանի բացակայությունն էլ հարգելի է եղել. նա մեկնել է Անթալիա: «Ահաբեկչությունների էս նեղ մաջալի՞ն»,- հարցրինք ԲՀԿ-ական մեր զրուցակցին:

«Մի անհանգստացեք, Միշան գնացել է Անթալիա` մասնակցելու Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության համաժողովին»: Ի դեպ, խնջույքի թամադան եղել է Վարդան Բաբկենիչը՝ Բոստանջյանը, որին առանցքային դերակատարություն է վստահվել ոչ միայն տրիբուն լինելու, այլեւ առաջիկայում համամասնական ցուցակում առանցքային տեղ հատկացվելու միտումով, ի տարբերություն նախորդ անգամվա: ԲՀԿ-ի համար առանցքային է դարձել նաև Գրիգոր Գրիգորյանը` ոչ անհայտ Շերիֆը, որն սկսել է կենտրոնական գրասենյակում մոդերացիա իրականացնել: ԲՀԿ-ում որոշել են «նման» հանդիպումները պերմանենտ դարձնել, հաջորդը Երնջատափում է տեղի ունենալու՝ Լյովա Խաչատրյանի տանը, որտեղ վերջին քեֆի ժամանակ խորոված անողներն այրվածքներ ստացան: «Վայ թե Կարեն Ավագյանին էլ տանենք, որպեսզի ֆեյերվերկը կատարյալ լինի»,- կատակեց մեր զրուցակիցը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: