Flightradar կայքի տվյալներով, Flydubai ավիաընկերության FZ-981 չվերթի օդաչուները 2 ժամ թռչել են օդանակավակայանի մոտակայքում՝ կատարելով 10 լրացուցիչ շրջան: Ակնհայտ է, որ անձնակազմի նման գործողությունների պատճառ են դարձել բարդ եղանակային պայմանները:

Նշենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 3:50-ին: Դուբայից ժամանած Բոինգ-737-800 ինքնաթիռը վատ տեսանելիության պատճառով չի կարողացել վայրէջք կատարել առաջին անգամից և 2-րդ փորձն է ձեռնարկել, սակայն պոչային հատվածով դիպել է գետնին և կործանվել: 55 ուղևորները եղել են ռուսներ, իսկ անձնակազմը՝ օտարերկրացիներ: Բոլորը զոհվել են:

Այս ինքնաթիռի կործանվելուց որոշ ժամանակ առաջ վայրէջք չի կարողացել կատարել նաև մեկ այլ ինքնաթիռ՝ Մոսկվայից ժամանած: