FZ981 չվերթը սպասարկող ինքնաթիռը վայր է ընկել թռիչքուղու մոտակայքում, երբ երկրորդ փորձն էր իրականացնում վայրէջք կատարելու: 

FlyDubai ավիաընկերության Բոինգ-737–800 ինքնաթիռի կործանման պահը ֆիքսած նոր տեսանյութ է հրապարակվել Lifenews-ի կողմից: Կադրում երևում է ինչպես է ինքնաթիռը հրե գնդի նման վայր ընկնում և պայթում է գետնին հարվածելուց հետո: 

Նշենք, որ ռուս փորձագետների կողմից արդեն նշվել է FlyDubai ավիաընկերության FZ-981 չվերթի օդանավի կործանման նախնական պատճառները: Դրանցից առաջինը եղանակային վատ պայմաններն են, իսկ երկրորդը՝ օդանավի անսարքությունը: