105 տարեկան հասակում մահացել է սոցցանցերի ամենածեր օգտատերը` հույն Լեոնիդաս Պանուցուպոլոսը: Նա ունի 9 ծոռ, որոնցից ամենաավագը 30 տարեկան է, չորս թոռ և երկու աղջիկ: Այս մասին հայտնում է RT գործակալությունը: 

Facebook-ում գրանցվելով նա ընկերության առաջարկներ է ուղարկել իր երեխաների ընկերներին, վերջիններիս երեխաներին, գործընկերներին և հարևաններին: Ընդհանուր առմամբ սոցցանցում նա ունեցել է շուրջ 5.000 բաժանորդ և ընկեր: Լեոնիդաս Պապին, ինչպես անվանել են նրան համացանցի օգտատերերը, ունեցել է բլոգ և իր նկարներն է տեղադրել:

Իր ժամանակին հույնի մոտ զայրույթ էր առաջացրել այն փաստը, որ նա չէր կարողացել նշել իր ծննդյան ճշգրիտ տարեթիվը, քանի որ 1908 թիվ չի եղել ցանացում:

«Միթե երրորդ սերունդի մարդիկ իրավունք չունեն գրանցվել սոցցանցերում»,-գրել է Լոնիդասը անմիջապես գրացվելուց հետո:

Պանուցոպուլոսի մահվան տեղեկատվության հայտնվելուց հետո հազարավոր մարդիկ իրենց ցավակցություն են հայտնել վերջինիս հարազատներին: