Եթե սիրում եք թեյ խմել, անհրաժեշտ է իմանալ մի քանի մանրամասներ դրա վերաբերյալ։ Թեյն օրգանիզմին օգտակար է, սակայն եթե այն ճիշտ խմեք։ Իսկ եթե սխալ եք պատրաստում թեյն ու խմում այն, միայն ձեզ եք վնասում։
Չի կարելի երկար թրմել թեյը։ Եթե երկար եք թրմում, դրանում առկա եթերային յուղերն ու պոլիֆենոլները փոխում են համն ու բույրը, սկսում թթվել։ Բայց այդ, երկար թրմվելով, թեյում բակտերիաներ են սկսում առաջանալ։
Չի կարելի մեկից ավելի անգամ թրմել նույն թեյը, հակառակ դեպքում այն օգտակար հատկանիշներն է կորցնում։
Չի կարելի խիստ տաք վիճակում խմել թեյը, այն գրգռում է կոկորդը, կերակրափողն ու ստամոքսը։
Չի կարելի շատ սառը խմել թեյը, այն նվազեցնում է մարմնի ջերմաստիճանն ու խորխ առաջացնում։
Չի կարելի շատ թունդ թեյ խմել։ Այն կարող է գլխացավեր ու անքնություն առաջացնել։
Չի կարելի թեյ խմել ուտելուց անմիջապես առաջ, հակառակ դեպքում ուտելիքն անհամ կթվա։ Ավելի լավ է ուտելուց կես ժամ առաջ թեյ խմեք։
Չի կարելի թեյ խմել ուտելուց անմիջապես հետո։ Այն կվնասի ուտելիքի մարսման գործընթացը։ Ավելի լավ է ուտելուց մեկ ժամ անց նոր միայն թեյ խմեք։
Չի կարելի թեյ խմել դատարկ ստամոքսին, այն կվնասի ստամոքսը։
Չի կարելի դեղերը խմել թեյով, այդպիսով դեղերն ավելի վատ կյուրացվեն։
Չի կարելի հին թեյ խմել։ Եթե թեյը մի քանի ժամ մնացել է, թափեք այն, քանի որ կորցրել է վիտամիններին ու համը։