Ընկերներ, շատ շտապ դեպք է, փոքրիկ հրաշքի կյանքին վտանգ է սպառնում, նա մեր օգնության կարիքն ունի:

2-ամյա Վարդուհին իր ծննդյան օրը նշեց հիվանդանոցում: Փոքրիկ Վարդուհին արդեն մի քանի շաբաթ է՝ «Արաբկիր» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Ծնողներն էլ բաժանմունքի դռների առաջ ամեն վայրկյան երեխայից մի լավ լուրի սպասելու հույսով: Փոքրիկի կերակրափողում արյունահոսությունը չի դադարում, ինչի հետեւանքով երեխայի հեմոգլոբինն իջնում է: Երեխան 24 ժամ բժիշկների հսկողության տակ է, նրան ամեն օր արյուն են ներարկում:

Ըստ մասնագետների՝ այս հիվանդության արմատական բուժումը շունտավորումն է, որի փորձը վաղ մանկական հասակի երեխաների մոտ մեր հանրապետությունում չկա: Այդ պատճառով «Արաբկիր» ԲԿ-ի գիտական ղեկավար Ա. Խ. Բաբլոյանի կողմից հեռախոսային քննարկում եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել երեխայի հետագա բուժումը Մոսկվայի Ֆիլատովի անվան մանկական կլինիկայում իրականացնելու համար: Երեխայի հայրը՝ Բենիկ Մանգասարյանը, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մոսկովյան վիրահատությունն արժե 20 հազար ԱՄՆ դոլար, որի մի մասը ծնողները գտել են: Առողջապահության նախարարությունն էլ, որպես օգնություն, ստանձնել է երեխայի տեղափոխման ծախսերը: Երեխային օգնելու ակնկալիքով Զարգացման հայկական բանկում բացվել են հաշվեհամարներ: Ծնողների խոսքերով՝ ցանկացած չափի օգնությունը կարեւոր է Վարդուհու կյանքի փրկության համար:

Երեխային օգնելու ակնկալիքով Զարգացման հայկական բանկում բացվել են հաշվեհամարներ: Ծնողների խոսքերով՝ ցանկացած չափի օգնությունը կարեւոր է Վարդուհու կյանքի փրկության համար:
Հաշվեհամարները՝

դրամով` 1810007896590100,
ռուբլով՝ 1810007896590158,
դոլարով՝ 181000789659010,
եվրոյով՝ 1810007896590150:

Հաշվետեր` Բենիկ Մանգասարյան

Արքա` 9051210205179470 Արմեն Մարտիրոսյան

Կարող եք կապվել երեխայի հոր հետ` 093503007 հեռ., Բենիկ Մանգասարյան: