Հալեպում կիրակի օրը տեղի ունեցած բախումների ընթացքում հայ զինվոր է զոհվել։ Այդ մասին տեղեկացնում է «Արևելք» լրատվականը՝ Հալեպի իր աղբյուրներին հղումով:
Նշվում է, որ զոհվածը Գևորգ Մկրտչյանն է: Նա զոհվել է Սիրիայի կառավարական բանակի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև «Շեյխ Նաժժար» շրջանում տեղի ունեցած թեժ մարտերի ընթացքում:
Հաղորդվում է, որ ԻՊ-ը վերջին 72 ժամվա ընթացքում Սիրիայի տարբեր շրջաններում գրոհներ է ձեռնարկել Սիրիայի կառավարական զորքի դեմ։
Հալեպում ԻՊ դեմ պայքարի ժամանակ հայ զինվոր է զոհվել. «Արևելք»
Նա զոհվել է Սիրիայի կառավարական բանակի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև «Շեյխ Նաժժար» շրջանում տեղի ունեցած թեժ մարտերի ընթացքում: