Դաշնակցության համար այսօր շատ բարենպաստ իրավիճակ է և նրանք բավականին ինտեսնիվ աշխատում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Հանդիպումներ ենք ունենում մեր ընկերների հետ, քննարկումներ ենք անում ներկայացնում ենք ներքաղաքական իրավիճակն այսօրվա և հնարավոր զարգացումները փետրվարի 18-ից հետո և մենք վստահ ենք, որ մեր ճիշտ դիրքորոշումները վաղը արդյունքի է հասնելու»:
Աղվան Վարդանյանն ասաց, որ Դաշնակցությունն անպայման իր որոշումը կհրապարակի.«Դա կլինի ես կարծում եմ, ընտրության օրվանից մի քանի օր առաջ: Երեք օր առաջ, հինգ օր առաջ մենք պաշտոնական հայտարարությամբ հանդես կգանք և մեր դիրքորոշումը հստակ կարտահայտենք»:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին Դաշնակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին և չի սատարելու իշխանական թեկնածուին, սակայն մինչ օրս չի հայտարարել, թե իր ընտրազանգվածին դեպի, որ թեկնածուն է ուղորդելու:


