«Իրատես» թերթը գրում է.

«Թեև խոսակցություններ կան, թե ՀՀԿ-ն մտադիր է ապագա խորհրդարանի պատկերը «բարեփոխել», որակյալ կադրեր բերել ԱԺ, ձերբազատվել թաղային հեղինակություններից, մականունավորներից, սակայն այդքան հեշտ չէ նրանց հեռացնելը. բոլորն էլ «պինդ» նստած են իրենց տեղերում:

Խորհրդարանի բոլոր գործարարները ցանկանում են կրկին ձեռք գցել պատգամավորի ցանկալի մանդատը: Այս հարցում ՀՀԿ վերնախավը որոշում կայացնելու լուրջ խնդիրներ ունի՝ ինչպես անել, որ ոչ մեկը չնեղանա և աշխատի կուսակցության օգտին. համարյա թե «գայլերը՝ կուշտ, ոչխարները՝ անվնաս» սկզբունքով:

Նախնական տեղեկություններով՝ ՀՀԿ-ում մշակվում է այնպիսի պլան, որ «որակյալ» պատգամավորների անվան տակ խորհրդարան գան նաև «որակյալ» գործարարներ: Այլապես անհասկանալի է, թե ինչու պիտի գործարարը փող «թափի», բայց զրկվի մանդատից»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: