Ամերիկյան CNN գործակալությանը տրված հարցազրույցի ժամանակ Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆայսալ ալ Միկդադը հայտարարել է, որ իսրայելական ռազմաօդային ուժերի հարձակումը կարելի է դիտարկել որպես «պատերազմի հայտարարություն»:
Ֆայսալ ալ Միկդադը նաև նշել է, որ մայիսի 5-ին Դամասկոսում տեղի ունեցած հարձակումները հաստատում են Իսրայելի կապը իսլամական ահաբեկիչների հետ: Նա նաև ասել է, որ Սիրիան կարեղ է պատասխան հարվածը հասցնել Իսրայելին յուրաքանչյուր պահի և յուրաքանչյուր միջոցով:
Հիշեցնենք, որ մի շարք հզոր պայթուններ են այսօր տեղի ունեցել Դամասկոսում: Իսրայելը հրթիռային հարձակման է ենթարկել Սիրիայի մայրաքաղաքի մոտ գտնվող հետազոտական կենտրոնը: Հունվարին իսրայելական ռազաօդային ուժերը արդեն հարձակում էին կատարել այդ կենտրոնի վրա:
Գործակալության տվյալներով ավիոհարձակումը տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ ունեցած գաղտնի հանդիպման ժամանակ համաձայնություն ստանալուց հետո: Ինչպես հաղորդում է AFP-ին Իսրայելը հաստատել է Սիրիայի վրա հարձակումը: Գործակալության հաղորդմամբ հարձակման նպատակակետը եղել է իրանական հրթիռները, որոնք նախատեսված էին «Հեզբոլլահ շարժման համար»: