«Հրապարակ» թերթը գրում է.

««Նաիրիտի» նախկին աշխատակիցների և ՀՀ Էներգետիկայի նորանշանակ նախարար Լևոն Յոլյանի միջև մարտի 21– ին տեղի ունեցած հանդիպմանը նախարարն արտառոց առաջարկ է արել։ Նա գործարանի նախկին աշխատակիցներին նախ հասկացրել է, որ հույսը չդնեն կառավարության վրա, և հորդորել է սեփական ուժերով լծվել գործարանի վերագործարկման գործին, մասնավորապես, առաջարկելով այլընտրանքային ուղիներ փնտրել կաուչուկի իրացման և օտարերկրյա ներդրողներ գտնելու հարցում։ Նա փոխել է նախկին որոշումը և գործարանի ապագան քննող աշխատանքային խմբում ընդգրկել է նաև 5 աշխատակիցների՝ Արագեղեցիկ Կարեյանին, Կարեն Իսրայելյանին, Շավարշ Զարգարյանին, Գագիկ Ավետիսյանին և Արմեն Դեմիրճյանին։ Հիշեցնենք, որ ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. Ապրիլից»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: