«Հրապարակ» թերթը գրում է.

«Քաղաքական շրջանակներին խոր տարակույս է պատճառել այն, որ Ընտրական օրենսգիրքը ԱԺ-ին ներկայացնում է ոչ թե արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որովհետև Սերժ Սարգսյանի հրամանագրով օրենսգրքի պատասխանատուն արդարադատության նախարարությունն է, այլ` Դավիթ Հարությունյանը: ԱԺ քննարկումների և լսումների ժամանակ Հարությունյանի կողքը նստած, երկաթյա ձայնով դիտարկումներ անող գեղեցկուհուն վերապահված է երկրորդ ջութակի դերը:

«Կառավարությունում հասկացել են, որ նման պատասխանատու դերակատարությունը տիկնոջ ուսով չէ, ուստի հիմնական զեկուցող են նշանակել ծանրքաշային, բայցև Արփինե Հովհաննիսյանի հոգեհայր` աշխատակազմի ղեկավար Հարությունյանին, որը հասավ այն բանին, որ մնա արդարադատության պատվավոր ու հավերժ նախարար, Արփինեն էլ գործառնական ֆունկցիաներ իրականացնի»,- կարծում են «տարակուսածները»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: