Բելգիայի և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև կայանալիք ընկերական հանդիպումը կարող է չեղարկվել անվտանգության նկատառումներից ելնելով:
Ավելի վաղ Բրյուսելում տեղի ունեցած մի շարք ահաբեկչական հարձակումների պատճառով մարտի 22-ին և 23-ին չեղյալ են հայտարարվել Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզումները:
Եթե երկրում պահպանվի ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակը, ընկերական հանդիպումը անպայման կչեղարկվի: