Վերջերս համացանցում տարածվել էին 28-ամյա Պիետրո Բոսելիի լուսանկարները, ինչից հետո բարեկազմ երիտասարդն անվանակոչվեց որպես «մաթեմատիկայի՝ աշխարհի ամենասեքսուալ ուսուցիչ»։

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ այժմ միլիոնավոր աղջիկների երազանքի «օբյեկտը» պայմանագիր է կնքել հեղինակավոր Armani նորաձևության տան հետ` դառնալով բրենդի EA7 սպորտային գծի գովազդային նոր դեմքը։

Իտալական Նեգրար շրջանի բնակիչն ի սկզբանե սկսել է մեծ ճանաչում վայելել իր աշակերտուհիների շրջանում, ովքեր նրանից գաղտնի իր լուսանկարներն ուղարկել են աշխարհի ամենասեքսուալ ուսուցչի միջազգային մրցույթին: Զարմանալի չէ, որ հաղթող է ճանաչվել հենց Բոսելին:

Մաթեմատիկայի ուսուցիչը, ով մեխանիկական ինժեներիայի թեմայով իր թեկնածուական աշխատանքը պաշտպանել է Լոնդոնի համալսարանական քոլեջում, պատմել է, որ դեռ մանկուց երազել է մոդել դառնալ, սակայն ավելի ուշ ընտրել է գիտության ճանապարհը: