Բրյուսելում կատարված ահաբեկչության մասին իրենց խոսքն են ասել աշխարհահռչակ բազմաթիվ հայտնի արտիստներ։

Twitter-ում բելգիացիներին իր աջակցությունն է հայտնել նաև 35-ամյա գերաստղ Քիմ Քարդաշյանը․

«Կարեկցում եմ բրյուսելցիներին։ Աղոթում եմ աշխարհում խաղաղության համար»,- գրել է հայուհին։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 22-ին, տեղական ժամանակով ժամը 08։00-ին, Բելգիայի մայրաքաղաքում կատարվել են ահաբեկչական գործողություններ։

Սկզբում Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել, այնուհետեւ ևս երկու պայթյուն հնչել էին մետրոպոլիտենի Մելբեկ և Շուման կայարաններում։ Կան բազմաթիվ վիրավորներ և զոհվածներ։