«Տեղեկություններ կան, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը առաջիկա մայիսին ազատվելու է զբաղեցրած պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ որպես նախագահի տեղակալ։
Նշվում է նաև ապագա նախարարի անունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյան։ ՀՀ առողջապահության գերատեսչությունից, սակայն, հերքեցին նախարարի հնարավոր ազատման մասին լուրերը՝ միևնույն ժամանակ կռահելով դրանց հիմքերը։ Բանն այն է, որ փետրվարի վերջին Հայաստան էր ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի քաղաքականության վարչության ղեկավար Պիրոժկա Օստլինը, և նա Արմեն Մուրադյանին է փոխանցել գրասենյակի ղեկավարի առաջարկը, այն է այս տարի Ժնևում կայանալիք ԱՀԿ հերթական՝ 69-րդ վեհաժողովում ստանձնել փոխնախագահի պաշտոնը։ Առողջապահության նախարարությունից ընդգծեցին, որ Մուրադյանն այդ համաժողովին հրավիրվում է որպես ՀՀ առողջապահության նախարար, և միջոցառումը տևելու է ընդամենը մի քանի օր»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: