Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը փորձանք է լրագրողների գլխին: Փաստորեն լրագրողին կամ դիտորդին կարող են հեշտությամբ հեռացնել ընտրատեղամասից: Ի՞նչ երաշխիք կա, որ ընդդիմության վստահված անձանցից ոմանք կարող են ծախված չլինել եւ չնպաստել այդ գործին:
Չհաշված արձանագրություն գրելն ու վիճաբանություններ հրահրելը: Իշխանություններն հասկանում են, որ գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ավելի մեծ թվով դիտորդներ եւ լրագրողներ կարող են անաչառ ձեւով վերահսկել ընտրատեղամասերում տեղի ունեցող ընտրությունների գործընթացը եւ ավելի մեծ թվով խախտումներ արձանագրել: Դա իշխանություններին ձեռք չի տալիս, այդ պատճառով «կանխարգելիչ» քայլեր են ձեռնարկում:
Անահիտ Սիմոնյան