«Հրապարակ» թերթը գրում է.

«Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, պարզվում է` նստելու տեղ ու «նախարարություն» դեռ չունի: Վերջինիս նախարարությունը դեռ ձևավորված չէ, և նախարարը «հպարտ միայնության» մեջ նստած է իր աշխատասենյակում։ «Ժամանակավոր նստում եմ նախկին տարածքային կառավարման նախարարության շենքում»,- հոգոց հանելով՝ ասաց նա: Մե՜ն-մենա՞կ: «Չէ՜, էներգետիկան տակն է»: Է՜հ, պարոն Լոքյան, հետն էլ ի՜նչ պատասխանատվություն են դրել Ձեր ուսերին. բա կարողանալո՞ւ եք չունեցած նախարարությամբ հարկավոր տոկոսներ ապահովել ընտրություններում: Մենակ պահանջեն, չէ՞:

«Ժամանակից շուտ պետք չէ կարծիքներ ձևավորել, ժամանակից շուտ պետք չէ ես ինչ-որ խոստումներ կամ այդպիսի հարցերի պատասխան տամ, ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կընկնեն իրենց տեղը, ամեն ինչ լավ կլինի»,- անորոշ ասաց պարոն Լոքյանը: Ի դեպ, մենք պարզեցինք, որ առաջիկայում տարածքային կառավարման նախարարությունը «կտարհանվի» և Արմեն Աշոտյանի լքած կառավարության երրորդ մասնաշենքի 6-րդ հարկում կհանգրվանի:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։