«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերջին օրերի թրենդը Վարդան Օսկանյանի կուսակցության «ցուցակն» է, որի առանցքում են լինելու ԲՀԿ-ից Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը: Վահե Հովհաննիսյանը չի լինի կուսակցության անդամ, նա և Վիկտոր Սողոմոնյանը համամասնական ցուցակի մաս կկազմեն: Խոսվում է նաև «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի մասին: Հնարավո՞ր է նման բան, հարցրինք Լևոնին:
«Բացառում եմ, մանավանդ որ Օսկանյանը բացատրություններ ունի տալու մարտի 1-ի մասով և շատ լուրջ»: Օր ու գիշեր «խեղճ» մարդն էդ մասին է բացատրություններ տալիս: «Դրանք ոչ մի կերպ չեն բավարարում ոչ միայն իմ, այլեւ հանրության մոտ եղող սպասումները. ինքը` արտաքին գործոց նախարարը, ի՞նչ գործ ուներ, ինչո՞ւ էր խառնվել Քոչարյանի արկածախնդրությանը: Պետք է հասկանալ` Օսկանյանը երկար ժամանակ հանրային գիտակցության մեջ ասոցացվելու է որպես Քոչարյանի պարտնյոր»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։