Ամերիկացի երգիչ Ջասթին Բիբերը հարձակման է ենթարկվել Դուբայում տեղի ունեցած համերգի ժամանակ: Այս մասին հաղորդում է անգլիական TMZ պարբերականը:
Ջասթին Բիբերի երկրպագուներից մեկը դուրս է եկել բեմ, գրկել հետևից, երբ փոփ աստղը Դուբայում համերգի ժամանակ նվագել է դաշնամուր այս գիշեր: Դեպքից հետո միջամտել են անվտանգության աշխատռակիցները և բեմից իջացրել Բիբերի երկրապագուին:
Համաձայն տարբեր աղբյուրների Բիբերը շարունակել է իր շոուն կարծես ոչինչ տեղի չի ունեցել: