Մարտի 17-ից մինչ այսօր բարեկամները, ընկերները և կոլեգաները տեղեկություններ չունեն «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանի մասին:

Ըստ շրջանառվող տեղեկությունների, Կարենը վերջերս ինչ-ինչ ֆինանսական խաբեության առաջ է կանգնել: Կարեն Վարդանյանը վաճառել է բնակարանը և հեռացել: Կարենի ֆեյսբուքյան էջում նշված է, թե նա մեկնել է ԱՄԷ և այնտեղ աշխատանք է գտել, սակայն այդ օրը Երևան-Դուբայ չվերթ չի եղել: