Հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում մարտի 26-ին, ժամը 21.15-ին հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկահոդի շրջանի օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Գևորգ Ո.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է մեծ մուրճով և երկաթյա սեպով փայտ կոտրելու ժամանակ:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Չինարի գյուղին պատկանող «Ալիքոյի» աղբյուրի մոտ 1993 թ. ծնված Գևորգ Մ.-ն իր մոտ անօրինական պահվող 16 տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացանով շշի վրա կրակելու ժամանակ գնդակն ուղղությունը շեղել և դիպել է Գևորգ Ո.-ի ծնկին և պատճառել վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ: Ձեռնարկվում են միջոցառումներ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
23-ամյա տավուշցին պատահաբար կրակել է 26-ամյա երիտասարդի
Նշանակվել է ԴԲՓ: Ձեռնարկվում են միջոցառումներ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:


