EgyptAir եգիպտական ավիաընկերության А320 ինքնաթիռը առևանգած անձնավորությունը ձերբակալվել է: Ինքնաթիռը վայրէջք է կատարել կիպրական Լարնակի օդանավակայանում:
Ավելի վաղ հաղորդվող տեղեկությունների համաձայն, ինքնաթիռն առևանգած անձը բաց էր թողել բոլոր ուղևորներին: Հրապարկված տեսանյութում երևում է, որ ինքնաթիռի մոտակայքում գտնվում էին 20 հատուկջոկատային:
Հաղորդվում է նաև, որ տարածքում դիրքավորվել է նաև դիպուկահարների խումբը, որոնք պատրաստվում էին պատանդների ազատման հնարավոր գործողությանը:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Լարնակիում և, ըստ թարմ տեղեկությունների, արդեն իսկ հաջողվել է ազատ արձակել ուղևորների մեծամասնությանը: Առևանգված ինքնաթիռի մեջ այժմ մնացել են 5 օտարերկրացիներ և անձնակզմի անդամները: