Ձեզ ենք ներկայացնում եղունգները կրծելու սովորության 9 հետևանքներ, որոնք կստիպեն յուրաքանչյուրին նորից մտածել այդ հարցի շուրջ:

1. Եղունգների տակ գտնվում է բոլոր հնարավոր մանրէների մի ամբողջ կույտ: Հաջորդ անգամ ձեռքը բերանը տանելուց առաջ պատկերացրեք, թե ինչպես է այդ ուրախ եղբայրությունը տեղափոխվում բնակվելու ձեր օրգանիզմում:

2. Մանրէներից և սնկերից բացի եղունգների տակ կարող են լինել ճիճուների ձվեր:

3. Եղունգը կրծելիս կարող եք վնասել ատամի էմալը: Գրանցվել է նաև ծնոտի դուրս ընկնելու դեպք:

4. Եղունգները կրծելով դուք կարող եք վնասել լնդերը և լեզվի լորձաթաղանթը և անմիջապես վարակ անցկացնեք վերքի մեջ: Եղունգների տակ գտնվող ստաֆիլակոկները ջանասիրաբար կաշխատեն բերանում ստոմատիտ առաջացնելու վրա:

5. Տեղեկատվություն կանանց համար. Լաքով պատված եղունգներ կրծելը կրկնակի վտանգավոր է: Եղունգի լաքերի մեծամասնությունը պարունակում է ֆորմալդեգիդ՝ թունավոր նյութ, որով վերամշակում են դիակները:

6. Վնասվում է եղունգի աճը: Եղունգը ժամանակի ընթացքում առանց վերականգնվելու հնարավորության կարճանում է:

7. Եղունգների անկյուններում արյունահոսող հատվածներ են առաջանում, որոնց անմիջապես վրա են տալիս մանրէները:

8. Հոգեբանական խանգարումները, որոնք եղունգները կրծելու պատճառ են հանդիսանում, կարող են նույնիսկ ավելի խորանալ, եթե շարունակեք կրծել եղունգները:

9 Եվ վերջում. դուք չեք կարող հաջող պոկեր խաղալ: Այդ սովորությունը ձեզ կմատնի անմիջապես: