«Իրավունք» թերթը գրում է.

«Չնայած Շիրակի մարզի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նշանակման առաջին իսկ օրը հայտարարել է, որ կադրային ջարդ չի անելու, բայց արդեն հասցրել է ազատվել նախկին մարզպետի երկու օգնականներից եւ նրանց տեղը նշանակել իր կուսակցական ընկերների որդիներին: Թե ինչով է պայմանավորված, որ, փաստորեն, մարզպետի խոսքն ու գործը միմյանց չեն համապատասխանում, փորձեցինք պարզել անձամբ ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից, ով նկատեց.

«Նախ՝ դա եղել է իմ նշանակումից մի քանի օր հետո, եւ այդ ազատումները եղել են ըստ օրենսդրության: Օրենսդրությունը սահմանում է, որ օգնականներն եւ խորհրդականներն ազատված են համարվում, եւ ըստ այդմ էլ, ես որեւէ մեկին աշխատանքից չեմ ազատել: Նախկին մարզպետը երկու օգնական ուներ եւ երկուսն էլ իրենց դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից, չնայած, որ իրավունք ունեի նաեւ ազատելու:

Խնդիր չունեմ, բայց ես մի տեղ դեռ կարելի է ասել, բարեգոհի եմ գտնվել, ու իրենք են իրենց դիմումի համաձայն ազատվել: Հետո էլ՝ ես բոլորին «աչյոտ» տալու բան չունեմ, թե ում եմ նշանակում, ոնց, դա իմ գործն է: Էլի եմ ասում, ես «աչյոտ տալու» բան ոչ մեկին չունեմ»:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: