«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Անցած տարվա նոյեմբերի 25-ին Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի անդամների գործի քննությունը կարծես մոտենում է ավարտին։ ՀՀ ԱԱԾ-ի՝ նշված գործը քննող քննիչները գործով անցնող մեղադրյալների ցանկը, ըստ ամենայնի, այլևս չընդլայնելու հանձնարարություն են ստացել։

«Ժողովուրդ»–ին լուրեր հասան, որ կալանավորվածներից մի քանիսի ցուցմունքներում ներկա և նախկին տարբեր պաշտոնյաների անուններ են նշվել, այդ թվում ՀՀ պաշտպանության նախարարության և ԱԱԾ-ն ներկայացնող, ինչպես նաև Սերժ Սարգպանը մերձավոր շրջապատի գործարարների անուններ։ Ուստի ԱԱԾ-ն այդ իմաստով փակուղում է հայտնվել։

Եթե բոլոր այդ ցուցմունքներին ընթացք տան, ապա ներիշխանական խառնաշփոթ կարող է սկսվել. Սերժ Սարգսյանի թիմի մեծ մասը պետք է ԱԱԾ գնա։ Բայց մյուս կողմից էլ կասկածներ կան, որ կալանավորվածները միտումնավոր են այդպես վարվում՝ փորձելով հնարավորինս շատ մարդկանց ներքաշել այս պատմության մեջ»:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։