Մարտի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. հայտնաբերել են տղամարդու կախված դի:
Մահացածը հանդիսանում էր Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ, սակայն նշված հասցեում ժամանակավորապես բնակվող, 29-ամյա Մեսրոպ Ղ.-ն, ով նշված տան լոգասենյակում, ըստ նախնական տեղեկությունների, կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Ըստ նախնական տեղեկությունների, Մեսրոպ Ղուրշուդյանը ՀՀ ՊՆ N զորամասի N գումարտակի N ուսումնական վաշտի 2-րդ դասակի հրամանատար էր: