ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը իր խոր անհանգստությունն է արտահայտել Սիրիայի վրա Իսրայելի հարձակումների կապակցությամբ և կոչ է արել բոլոր կողմերին պահպանել մաքսիմալ հանդուրժողականություն և հանգստություն պահպանել:

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում պահպանել առավելագույն հանգստություն և հանդուրժողականություն, գործել ամենայն պատասխանատվությամբ, որպեսզի ավելի չխորացնել կոնֆլիկտը, որը առանց այն էլ շատ վտանգավոր է»,- նշված է Պան Կի Մունի հայտարարության մեջ, որը տարածել է վերջինիս մամլո խոսնակ Մարտին Նեսիրկին:

Նամակում նշվում է, որ ՄԱԿ-ի չունի որևէ մանրամասն տվյալներ Իսրայելի ռազմաօդային ուժերի` Սիրիայի վրա կատարած հարձակման մասին և կազմակերպությունը չի կարող անկախ կերպով ստուգել, թե ինչ է եղել իրականում: Սակայն Պան Կի Մունը կապված հարձակման հետ արտահայտում է խորը անհանգստություն:

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը կապ է հաստատել Արաբական պետությունների Լիգայի ղեկավար Նաբիլ ալ Արաբիի հետ,որի հետ զեկույցի ժամանակ նշել է, որ հետագայում վտանգ կարող է սպառնել ամբողջ տարածաշրջանի համար:

Նշենք նաև, որ ՄԱԿ-ը վերջերս ներկայացրել է հաշվետվություն, որտեղ նշված է որ սիրիական ընդդիմությունը կառավարական ուժերի հետ բախման ժամանակ հնարավոր է` օգտագործել է քիմիական զենք: