«Իրավունք» թերթը գրում է.
«Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Ճոյտ» մականունով հայտնի, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր նեղ շրջապատում խոսել է, որ Մոսկվա այցի ժամանակ պետք է հանդիպի Պետդումայի պատգամավոր Ժիրինովսկու հետ:
«Երկու օր է, որ Մոսկվայում եմ և իմ ֆիլմի ցուցադրության հետ կապված հարցերն եմ կարգավորում: Արդեն դիմել ենք համապատասխան մարմիններին՝ թույլտվություն ստանալու համար:
- Ասում են, թե ուզում եք նաև Ժիրինովսկու հետ հանդիպել, այդպե՞ս է:
- Դե, ինչպես ասացի, Մոսկվայում եմ՝ կինոյի ցուցադրման հարցերով: Իսկ Ժիրինովսկու հետ, տեսնեմ, հնարավոր է և հանդիպեմ: Բայց ի՞նչ արտառոց բան կա դրանում, որ սաղ խառնվել են իրար:
- Ոչ մի արտառոց բան չկա, իսկ ի՞նչ հարցով եք հանդիպելու և ի՞նչ հարաբերությունների մեջ եք նրա հետ:
- Անձամբ ճանաչում եմ, շատ լավ, մտերիմ հարաբերություններ ունենք: Ժիրինովսկին, կարելի է ասել, իմ մեծ ախպերը ոնց որ լինի, կարգին մարդ է, շատ խելացի: Ես իրան շատ հարգել եմ՝ անգամ մինչև մեր ծանոթանալը, ինքը շատ յուրահատուկ գործիչ է, ես շատ եմ հավանում իրեն:
- Իսկ հանդիպման համար պայմանավորվե՞լ եք:
- Ամեն ինչ արված է, մի քանի օր համբերեք, բոլորդ էլ կիմանաք, կտեսնեք, ոմանք էլ կզարմանան: Ես Ձեզ ավելին ասեմ, ես արդեն հետ եմ գալիս Մոսկվայից:
- Փաստորեն, հանդիպե՞լ եք արդեն:
Համբերեք, մի լավ կզարմանան սաղ:
Հիմա զարմացրեք:
Չէ, խի՞, թող մնա սյուրպրիզ»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։