Technology feel-ը ներկայացրել է 10 հետարքիր փաստ համացանցի մասին, որը մինչ այժմ անհայտ է եղել շատերի կողմից:
- Ամենաճանաչված սոցիալական ցանց Facebook-ը, որի հիմնադիրը Մարկ Ցուկերբերգն է, ունի 1.110 մլն օգտատեր:
- Լրատվական գործակալությունը պարունակում է այնքան տեղեկատվություն, ինչքան 18-րդ դարի մարդը կարող էր սովորել: Համաձայն Հարավային Կալիֆորնիայի գիտնական Մարթինգ Գիլբերթի 18-րդ դարի մարդը կարող էր ուսումնասիրել 50 գիրք իր ամբողջ կյանքի ընթացքում: Ներկայումս միջինում մարդը կարող է յուրացնել 600.000 գրքից վերցրած տեղեկատվություն:
- Հոնկ Կոնգը աշխարհում ամենաարագ համացանց ունեցող պետությունն է: Այնտեղ համացանցի արագությունը կարող է հասնել 54.1 մեգաբիթի վայրկյանների ընթցաքում: Այսպսիսի արագությամբ հնարավոր է ներբեռնել HD որակով ֆիլմ 4 րոպեի ընթացքում:
- Google կարող է պատասխանել ամսեկան 35 մլրդ հարցումների:
- Այսօր ընտանեկան զույգերից 8-րդը հանդիպում են համացանցի միջոցով:
- Առաջին էլեկտրոնային ժպիտը հայտնվել է 1979 թվականին, երբ Քեվին Մաքենզին փորձեց իր էմոցիաները ցուցաբերել էլեկտրոնական նշաններով: Էլեկտրոնային ժպիտը ունեցել է -) տեսքը, սակայն երեք տարի անց Սքոթ Ֆահլմանը ավելացրեց նաև այս նշանները “:)-” և ստացավ այս տեսքը - որը մինչև հիմա մենք օգտագործում ենք:
- Այսօր հաղորդագրությունների 81%-ը սփամ է:
- 2012 թվականին Չինաստանին բաժին հասավ ամբողջ աշխարհի կիբեր հարձակումների 41%-ը:
- Միացյալ Նահանգները ամենաշատ Facebook-ի օգտատեր ունեցող պետությունն է:
- Ամբողջ համացանցը պարունակում է 4 էքսաբիթ տեղեկատվություն: Ընդ որում 1 էքսաբիթը հավասար է 1,000 պետաբիթի, 1 պետաբիթը= 1,000 տերաբիթի, 1 տերաբիթը = 1000 գիգաբիթի: Ամեն տարի այս թվերը կրկնապատկվում են: