Թերթը կրկին անդրադառնում է այս տարվա մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի կողմից Արթուր Գևորգյանին ծեծելու պատմությանը։

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչության պետ Վահրամ Դաղունցին կանչել են Երևան՝ ՀՀ քննչական կոմիտե, և նրանից հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունեցել մարտի 8-ին Գորիսում։ Ըստ լուրերի՝ Վահրամ Դաղունցն ասել է, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է ընկել իրենց հետևից։ Հիշեցնենք, որ միջադեպի տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Գորիսի ոստիկանապետը ծեծում Արթուր Գևորգյանին։

Այս պատմության մյուս տարօրինակությունն այն է, որ միջադեպի քննության ընթացքում Սյունիքի ՔԿ վարչության պետը, դատախազը և նրա տեղակալը շարունակում են պաշտոնավարել։ Բոլոր հիմքերը կան կարծելու, որ նրանք իրենց պաշտոններով կազդեն նախաքննության ընթացքի վրա։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի կողմից միջադեպի տեսագրությունը հրապարակելուց հետո՝ մարտի 23-ին, Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները կասեցվեցին մինչև միջադեպի քննության ավարտը»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: