BRAVO.am-ը գրում է.

Արթուր Աբրահամը մեզ հետ նախորդ զրույցում, պատասխանելով իր նորաստեղծ ընտանիքի հավանական համալրման մասին հարցին, նշել էր, որ առաջիկայում բարի լուր կհայտնի: Եվ ահա այսօր ուրախ ենք տեղեկացնել, որ բռնցքամարտիկը շուտով հայր կդառնա:

WBO վարկածով աշխարհի չեմպիոնն ու կինը` Մերին, ծնողներ լինելու հաճույքը կվայելեն ամիսներ անց: Լուրը BRAVO.am-ի հետ զրույցում հաստատել է Արթուրի մենեջերը:

«Շատ կուզեմ առաջնեկս տղա լինի, բայց եթե աղջիկ լինի, նույնպես երջանիկ կլինեմ»,-փետրվարին մեզ հետ զրույցում նշել էր բռնցքամարտիկը:

BRAVO.am-ը առողջ բալիկ է մաղթում զույգին, իսկ Արթուր Աբրահամին ապրիլի 9-ին Լաս Վեգասում կայանալիք մենամարտում` միայն հաղթանակ: