Իռլանդիայի Ուոթերֆորդ քաղաքի նորածին երկվորյակներ Էմին և Քեթին ծնվել են 87 օր տարբերությամբ, ինչով հնարավոր է սահմանեն գինեսի նոր ռեկորդ:

Երկվորյակների մայր Մարիա Ջոնս-Էլիոթը ծնել է Էմիին նախատեսված ժամկետից 4 ամիս շուտ, իսկ Քեթին ծնվել է ժամկետից երեք ամիս ուշ:

Բժիշկները կարծում են այսպիսի մեծ տարբերությամբ առողջ երկվորյակներ ծննդաբերել է նման է վիաճակախաղի հաղթանակի:

Երվորյակների կենդանի մնալու հնարավորությունները շատ քիչ էին: Սակայն Էմիի ծնվելուց հետո մայրը հանգստացել է և փորձերը, որ նույն պահին մայրը նաև երկրորդին ծննդաբերի հաջողությամբ չեն պսակվել, որից հետո մայրը և բժիշկները որոշել են չմիջամտել դեպքերի զարգացման ընթացքին:

Այն ժամանակ, որ առաջին աղջիկը գտնվում էր վաղաժամ ծնված երեխաների ինկուբատորում, Մարիան ամեն օր սպասում էր երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն:

Վերջապես ծնվել է Քեթին, որը ունի 2,5 կգ քաշ:

«Բուժքույրը վերցրեց և դրեց ինկուբատորում դեմքով դեպի քույրը և Էմին միանգամից ժպտաց: Անկասկած նրանք իրար ճանաչեցին»,- այս մասին նշել է երկվորյակների մայրը:

Ամուսնական զույգը նաև ունի երկու մեծ երեխա Օլիվիան 13 տարեկան և Ջեկը 11 տարեկան:

Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչ հայտարարել է, որ այն բանից հետո, որ հաստատվի` երկվորյակները ծնվել են 87 օր ընդմիջումով, ապա նրանք կսահմանեն նոր ռեկորդ: Նախկին ռեկորդը եղել է 84 օր և պատկանել է Փեգի Լինին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգից: Այս մասին հաղորդում է Mirfactov-ը: