«ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում իրավիճակի լարման մասին: Մոտակա ժամերին Հանրապետության Նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երևանում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Նշենք, որ ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է: