Բորիս Բերեզովսկին չի հուղարկավորվելու մայիսի 6-ին,հուղարկավորության օրը դեռ չի նշանակվել: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է բիզնեսմենի փեսա Եգոր Շուպպեն:
«Բերեզովսկու հուղարկավորության մասին որոշումը ընդունում են վերջինիս աղջիկները, երեխաները, ուստի դեռևս ոչ մեկ այդպիսի որոշումը չի մեկնաբանում: Ամեն դեպքում դա այսօր տեղի չի ունենալու: Սակայն ես կարող եմ ասել,որ այժմ ես գտնվում եմ Ֆրանսիայում Բորիսի մոր հետ, ուստի քանի դեռ մենք այստեղ ենք, ոչինչ տեղի չի ունենա»,- նշել է Շուպեն:
Հիշեցնենք, որ մինչ այդ հայտնվել էին լուրեր, որ Բերեզովսկու հուղարկավորությունը տեղի է ունենալու մայիսի 6-ին,որի մասին հայտնել էին Թեմզայի հովտի ոստիկանությունը: