ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողությունները, կանցկացնի արյունատվության ակցիա: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը:

«Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողությունները՝ երկուշաբթի ժամը 9.30 նախաձեռնում ենք արյունատվության ակցիա, որին կոչ ենք անում միանալ առողջական հակացուցումներ չունեցող երիտասարդներին: Մասնակիցներին հրավիրում ենք երկուշաբթի Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն: Հարցերի համար դիմել ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն»,- նշել է Կարեն Ավագյանը: