ԱՄՆ-ն դատապարտում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակի նման սրումը և իրականացվող ռազմական գործողությունները՝ կոչ անելով խուսափել հետագա էսկալացիայից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։
Նա ընդգծել է, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի։
Նրա խոսքով, առաջացած անկայուն իրավիճակի պատճառով երկու կողմերը պետք է անհապաղ սկսեն բանակցություններ՝ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ։
Մենք հաստատում ենք, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի,- նշել է նա։
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղ և հանդիպում էր ունեցել նաև պետքարտուղար Քերրի հետ։