Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 10 զինծառայողներից ոչ մեկը կոմայի մեջ չէ:

Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

«Զինծառայողների թվում կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ: Զինվորներն ունեն տարբեր վնասվածքներ։ Կան զինծառայողներ, որոնք միացված են արհեստական շնչառական ապարատին: Վերակենդանացման բաժանմունքում գտնվում են 3 զինծառայող, մնացածը գտնվում են իրենց բաժիններում»,-ասաց Արամ Ասատուրյանը, սակայն որևէ զինծառայողի անուն չնշեց: