Hetq.am-ը գրում է․

Ներողություն ենք խնդրում ընթերցողներից, «Հետքը» նման լուսանկարներ երբեք չի հրապարակել, սա մեր էթիկայի վարքականոնի խախտում է, բայց իրականությունը ներկայացնելու այլ միջոց այս պահին չունենք։

Այսօր «Հետքի» լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը եղել է Թալիշում։ Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զորամիավորումներին հաջողվել էր մտնել այս գյուղ։ Գյուղում այդ պահին մնացել էին մի քանի խաղաղ բնակիչներ։

Ահա թե ինչպիսի վայրագություններ են կատարել ադրբեջանցի զինվորները մարդկանց նկատմամբ։ Ադրբեջանցիները գնդակահարել են Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաեւ 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին։