1. Պարտադիր ՉԷ ամեն մի օգտատիրոջ գրածին հավատալ ու կիսվել գրառումներով:
2. Պարտադիր ՉԷ խուճապ տարածել, որ ձեզ զանգել ասել են, որ «ամեն ինչ ահավոր ա»:
3. Պարտադիր ՉԷ ևս մեկ անգամ գրել, թե քանի զոհ կա, քանի վիրավոր:
4. Պարտադիր ՉԷ qwerty.su, asdfghjk.az, և նմանատիպ «հավաստի» կայքերից վիդեոներ շեյր անել:
5. Պարտադիր ՉԷ վերոնշյալ կայքերից շեյր անել նկարներ ու գրել «TARACEQ QANI CHEN JNJEL» (ինչպես նաև SHTAP TARACEQ, SHAREQ TOX BOLORE TESNEN, ու նաև նույնը հայատառ գրելն էլ նույնպես դա պարտադիր չի դարձնում)
6. Պարտադիր ՉԷ դիակների նկարներ քցել ու գրել ՏԵՂՆԱ ՁԵԶ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ:
7. Պարտադիր ՉԷ մտնել ամեն լուր կարդալ ու մեկնաբանություններ թողնել, որ ԷՏ ՁԵԶ ՀԼԸ ՔԻՉԱ:
8. Պարտադիր ՉԷ հետևել .az դոմեյնների լուրերին, որտեղ մեր գոյության բոլոր հնարավոր պատերազմներից լուսանկարներ են տեղադրում խուճապ առաջացնելու համար:
9. Պարտադիր ՉԷ զանգել ձեր ծառայող ընկերներին և ստիպել, որ նորություններ հաղորդեն: Ինչպես նաև պարտադիր ՉԷ իմացածը միանգամից գրել ֆեյսբուքում:
10. Պարտադիր ՉԷ ԳՐԵԼ, որ դուք աղոթում եք:
Ինչ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ՛ անել ստեղծված արտակարգ իրավիճակում
Ինչ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ՛ անել ստեղծված արտակարգ իրավիճակում։