«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, խարդախության համար դատապարտված փաստաբան Կարինե Ավանեսյանը դատի է տվել ՀՀ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին և պահանջում է վերացնել հանձնաժողովի անգործությունը, պարտավորեցնել վերջինիս դատավոր Արմեն Խաչատրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Խոսքը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատավոր Արմեն Տարիելի Խաչատրյանի մասին է:
Գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանին: