Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողությունների հետեւանքով տուժած արցախցիներին աջակցելու նպատակով ռուսաստանաբնակ հայ երգիչ Մարտ Բաբայանը նոր նախաձեռնություն է սկսել։ Երգիչն ու իր ընկերները գումար եւ առաջին օգնության եւ անհրաժեշտության պարագաներ են հավաքում։

«Ընկերներ, հանգիստ լինելու համար հայտարարում եմ, որ այս ամենը կազմակերպել են իմ եղբայրները եւ անձամբ ես։ Վերահրապարակեք այս հայտարությունը․ դա նույնպես շատ կարեւոր է։ Արտիստները կոչ են անում ձեզ աջակցել։ Անհրաժեշտ են հիգիենայի պարագաներ, սննդատեսակներ, մանկական սնունդ, թեյ, սուրճ, դեղամիջոցներ (վիրակապեր, բինտեր, ներարկիչներ, վիտամիններ),- ինստագրամյան իր էջում գրել է երգիչը։